«Կարենի դեմքին ու սրտին էին կպել գնդակները, պլանավորված սպանություն էր». ինչ են պատմում ականատեսները Արտյոմ Կանևսկոյի ընկերոջ սպանության մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 12-ի գիշերը կրակոցներ էին հնչել Էջմիածնի Անդրանիկի փողոցում, ինչի արդյունքում սպանվել էին քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի մտերիմներից Կարեն Դավթյանը եւ Լեւոն Ավետիսյանը:

«Ժողովուրդ» թերթի խմբագրությունը այցելեց դեպքի վայր, որտեղ ականատեսները ուշագրավ մանրամասներ պատմեցին կատարվածից: Պարզվում է՝ սպանությունից մի քանի օր առաջ Անդրանիկի փողոցում երեկոյան մի մեքենա է կանգնել, տարածքի բնակիչները մշտապես հետաքրքրվել են, թե ով է մեքենայի տերը, ինչու է ամեն երեկո գալիս, սակայն որեւէ բան չեն կասկածել: «Կրակել էին կոնկրետ դեմքներին, Կարենի դեմքին ու սրտին էին կպել գնդակները, նույն էլ իր հետի տղայի դեպքում էր:

Մտածված, պլանավորված սպանություն էր»: Ըստ ականատեսների` նույն օր իրավապահները փողոցի տեսախցիկի ձայնագրությունը առգրավել են. «Ասում են՝ տեսախցիկով արձանագրվել է, երկու հոգի են եղել, երեւում է, թե ոնց են կրակում, բայց դեմքները չի երեւում: Մինչեւ գիշերը 5-ն այստեղ իրավապահները աշխատեցին, սարսափելի էր, 150 մետր էր մնացել, հասներ իր տուն, բայց չհասավ, հենց փողոցի թփերի մեջ նստել, սպասել էին»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս