Ինչպես կարող եք ինքնուրույն կառավարել ձեր կուտակային միջոցները
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը կարող է ինքնուրույն կառավարել իր կենսաթոշակային միջոցները՝ պարբերա-բար հետևելով իր կենսաթոշակային հաշվին, ինքնուրույն ընտրելով/փոխելով ֆոնդ և կառավարիչ, դիվերսիֆիկացնելով իր միջոցները տարբեր ֆոնդերում:
Անհատական կենսաթոշակային հաշիվը պարբերաբար ստուգելով՝ մասնակիցը կարող է հետևել իր կուտակային հատկացումների ճիշտ և ժամանակին փոխանցմանը, ֆոնդերի եկամտաբերությանը և կառավարիչների կառավարման արդյունավետությանը:
Հետևելով երկու կառավարիչների առաջարկած 6 ֆոնդերի եկամտաբերությանը՝ մասնակիցը կարող է ուղղել իր հատկացումները ամենաբարձր եկամտաբերություն ունեցող ֆոնդ, կամ ունենալ ներդրումներ միաժամանակ երկու կառավարիչների՝ տարբեր եկամտաբերություն ունեցող ֆոնդերում:
Ինքնուրույն ընտրելով ֆոնդ և կառավարիչ կամ փոխելով արդեն իր համար ընտրված ֆոնդը և կառավարչին՝ մասնակիցը փաստորեն ինքն է որոշում իր կուտակային միջոցների ներդրումային քաղաքականությունը և ռիսկերի ու եկամտաբերության աստիճանը:
Կառավարիչների և նրանց կողմից առաջարկվող ֆոնդերի եկամտաբերության ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կառավարիչների կայքերից:
Ֆոնդ և կառավարիչ ընտրելու կամ արդեն ընտրված ֆոնդը/կառավարչին փոխելու համար կուտակային համակարգի մասնակիցը պետք է ներկայացնի դիմում www.epension.am ԻՄ ՀԱՇԻՎԸ համակարգով` եթե ունի նույնականացման քարտ և քարտը կարդացող սարք:
Եթե չունեք քարտ կամ սարք, ապա ֆոնդի ընտրություն կարող եք կատարել կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորների միջոցով՝ ներկայացնելով անձնագիր և սոցիալական քարտ կամ միայն նույնականացման քարտ:
Իմացի΄ր ավելին՝ զանգահարելով 114 անվճար թեժ գծին կամ գրելով www.epension.am կայքի առցանց խորհրդատուին:
«Նորք» կենտրոն