Բաժիններ՝

Օձեր են հայտնաբերվել

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 17:38-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 7-րդ փողոցի դպրոցի մոտակայքում գտնվող տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16:35-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Դիմաց» թաղամասի Աղայան փողոցի թիվ 88 շենքի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ (մոտ 80 սմ) և տեղափոխել անվտանգ տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930