
Բյուրական-Ամբերդ ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. հայտնի են տուժածների ինքնությունը

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12:33-ին ահազանգ է ստացվել, որ Բյուրական-Ամբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արտաշավան-Ամբերդ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «LEXUS RX300» մակնիշի 35 UU 301 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1978 թ. ծնված Կ. Ն.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 մ) և բախվել քարերին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորներ՝ 1979 թ. ծնված Վ. Հ.-ը և 2012 թ. ծնված Ն. Ն.-ը հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են լավ:
Փրկարարները հոսանքազրկել են մեքենան և փակել գազաբալոնը: