Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. «Վիլիս»-ը անտառում վթարի է ենթարկվել, 18-ամյա տղան մահացել է, 25-ամյա եղբայրը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։30-ից 09։00-ն ընկած ժամանակահատվածում ГАЗ 69 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հաղարծին գյուղի վարչական տարածքում՝ Հաղարծին-1 պահակահանդամասում դեռևս անհայտ պայմաններում վթարի է ենթարկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 18-ամյա Արտակ Բաղդասարյանը տեղում մահացել է, իսկ 25-ամյա Ազատ Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորը եղբայրներ են։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930