Բաժիններ՝

«Արցախցու տնից ուտելիք գողացած զինծառայողն անդաստիարակ է եղել». Մովսես Հակոբյան

Այսօր լրագրողները Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովից առաջ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանից հետաքրքրվեցին, թե արդյոք զինծառայողները սովա՞ծ են մնում, քանի որ վերջերս մամուլում գրվեց, որ մի զինծառայող մտել է արցախցու տուն ու ուտելիք է գողացել:

Ի պատասխան՝ Մ. Հակոբյանն ասաց, որ զինծառայողները սոված չեն մնում, ուղղակի տվյալ զինծառայողն «անդաստիարակ» է եղել:

Հարցին, թե՝ ՊՆ-ում կատարված վերջին պաշտոնանկությունները և ՊՆ մեկամյա գործունեությունն ինչպե՞ս եք գնահատում, քանի որ շատերն ասում են, որ կադրային ջարդ է տեղի ունենում, Մ. Հակոբյանն պատասխանեց, որ ինքը չի հասկանում՝ ինչ է նշանակում՝ կադրային դաշտ, «կան օրենքներ»:

Դիտարկմանը, թե՝ ասում ենք՝ ամենահավատարիմներին հանում են, օրինակ, Արա Նազարյանին, Մ. Հակոբյանն այսպես արձագանքեց. «Համակարգին հավատարիմները մնացել են ու մնալու են ծառայության»: Նա նշեց, որ Ա. Նազարյանին հեռացրել են՝ կապված պաշտոնավարման ժամկետի լրանալու հետ:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ իրենք Սփյուռքից չեն ակնկալում ֆինանսական աջակցություն բանակի համար. «Բանակը ֆինանսապես բավարարված է իր խնդիրները լուծելու համար: Բանակը համալրված է, մեր պետությունն ամեն ինչ անում է այդ խնդիրների լուծման համար»:

Լրագրողի դիտարկմանը, թե ապրիլյան պատերազմի օրերին հենց ՀՀ իշխանությունները դիմեցին Սփյուռքին՝ խնդրելով ֆինանսական աջակցություն, Մ. Հակոբյանը պատասխանեց, որ ֆինանսական աջակցությունը պետք էր Արցախում ավերված բնակավայրերը նորոգելու համար: Նրա խոսքով՝ այդ գումարները չեն օգտագործվել զինտեխնիկա առնելու համար. «Մեր գումարները բավական են դրա համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս