Կոﬕտասի պողոտայում երեք ավտոﬔքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել. կա երկու տուժած

Հոկտեմբերի 19-ին, ժամը 15:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում՝ «Սաս» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 54 շենքի մոտակայքում «Toyota Camry» մակնիշի 88 RM 312 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Մ.) բախվել է «Renault» մակնիշի 375 OV 01 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Ա. Ս.), որն էլ բախվել է կայանած «Audi» մակնիշի 34 NR 312 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել):

«Renault» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1961 թ. ծնված Ա. Ս.-ը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: Ուղևոր՝ 1995 թ. ծնված Տ. Ս.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս