
Երևանում դի է հայտնաբերվել

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 16:15-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/10 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. միջանցքի հատակին հայտնաբերվել է 1949 թ. ծնված Է. Ա.-ի դին: