ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կինը ներգրավվել է որպես կասկածյալ՝ գումարի դիմաց իր նորածին երեխային այլ անձանց խնամքին հանձնելու համար:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կիսում է վարորդների վրդովմունքը՝ պայմանավորված ճանապարհային ոստիկանության որոշ տեսուչների անբարեխիղճ, իսկ երբեմն՝ հանցավոր վարքագծով:
Երկարատեւ եւ ծանր հիվանդությունից հետո վախճանվել է Գեղարքունիքի մարզի Երանոսի գյուղապետ Ապետնակ Մովսեսյանը, ով վերջերս հրաժարական էր ներկայացրել առողջական վիճակի պատճառով:
Հոկտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բարձրաստիճան սպայակազմին է ներկայացրել ՀՀ ԶՈՒ օպերատիվ վարչության նորանշանակ պետ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին, ՀՀ ՊՆ ներքին աուդիտի վարչության նորանշանակ պետ Գրիգոր Արամյանին և պաշտպանության նախարարի խորհրդական Տիգրան Լիլոյանին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նրանք կուտակած փորձն ու հմտությունը կներդնեն վստահված պաշտոններում իրենց լավագույնս դրսևորելու համար։
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:05-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի, ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների, այդ թվում` խոշտանգում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը վստահեցնում է, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության մեջ կոռուպցիոն ռիսկեր չկան, շինարարական աշխատանքներն իրենց հունով ընթանում են:
«Պաշտպանության մասին» նոր օրենքով զինկոմիսարիատների կառավարումը ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբից կփոխանցվի պաշտպանության նախարարությանը խաղաղ պայմաններում և պատերազմի ժամանակ` ըստ անհրաժեշտության բացազատելով զինկոմիսարիատների կետեր առանձին համայնքներում: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայկական բանակում սպորտային վաշտի առկայությունը մեծ խնդիր է համարում: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը` պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի հարցին` ընդգծեց, որ այդ վաշտում այն քաղաքացիներն են, ովքեր զորակոչվում են զինվորական ծառայության, պետությունը ծախսում է միջոցներ այդ վաշտը պահելու համար, իսկ այդ ծախսերն արդարացված չեն:
Հայ ծանրորդներին մեծ շուքով դիմավորել են «Զվարթնոց» օդանավակայանում:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 16:20-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում մեկ մարտական հաշվարկ:
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման, ծառայության կազմակերպման, բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման (ԲՊԱՀՎԿ), քաղաքացիական պաշտպանության վարչություններում ու Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնում:
«Մենք նախատեսում ենք ստեղծել «Զվարթնոց» անունով հոգևոր արվեստի կենտրոն, որը պետք է լինի վաղվա մեր երկրի մշակութային կենտրոնը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության անդամ, ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձել է «Պատիվ ունեմ» ծրագրով ակադեմիական կրթության համար տարկետումը վերացնելու մասին քննադատություններին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանն անդրադարձել է աջ ղեկային համակարգով մեքենաների շահագործումն արգելելու մասին խոսակցություններին:
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հետախուզության տեխնիկական միջոցների ստորաբաժանման սպառազինությունը համալրվել է ռուսական արտադրության «Ռադիոլամպ» ժամանակակից համալիրներով:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 12:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, տարեց բնակիչը պատշգամբում անօգնական ընկած է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու 19-ամյա երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի հանգամանքները։
Հոկտեմբերի 23-ին, ժամը 11:03-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության Շամլուղի տեղամասի ստորգետնյա հանքի 140 հորիզոնի 22-րդ երակում տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով հորատանցող 1979 թ. ծնված Վ. Ս.-ը մահացել է:
Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որով պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է շարքային կազմի համար` 24 ամիս, իսկ ՊՆ հետ պայմանագիր կնքած պարտադիր զինծառայողների համար՝ 3 տարի, տարկետման իրավունքը խիստ սահմանափակվում է:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին և այլ օրենքներ։
«Լռելն այլևս աններելի է, հապաղելը՝ կործանարար, համակերպվելը՝ դավաճանություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը՝ ներկայացնելով «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության հայտարարությունը:
«Դեպի Հայք» (Birthright Armenia) հիմնադրամի անդամներն չորսօրյա այցով գտնվում են Արցախում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին, ով Երևան է ժամանել Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։
2015թ. ԱԱԾ կողմից վնասազրծված «հանցավոր խմբի» գործով մեղադրյալ Հարություն Սարիբեկյանը երեկ դադարեցրել է հացադուլը։ Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։
ԱԺ «Ելք» խմբակցությունն առաջարկում է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում ամրագրել, որ ռազմական բյուջեից գնումների առնվազն 2%-ն իրականացվեն ՀՀ-ում գործող արտադրողներից: Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս առաջարկը հնչեցրեց Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը` նշելով, որ յուրաքանչյուր տարի այդ գնումների ծավալները պետք է ավելանան:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 08:29-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 10:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 41 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների վերաբերյալ գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանը երեկ դադարեցրել է հացադուլը։ Այս մասին ի պատասխան 168.am-ի հարցի՝ հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։