Բաժիններ՝

ԱԻՆ-ը լուսանկարներ ու մանրամասներ է ներկայացրել Գյումրիում տեղի ունեցած վթարից

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 00:05-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 9ա շենքի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E» մակնիշի 34 FM 991 (վարորդ՝ 1995 թ. ծնված Կ. Ի.) և «Opel Astra G» մակնիշի 99 VT 699 (վարորդ՝ 1977 թ. ծնված Վ. Է.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ Վ. Է.-ը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031