«Այն թերթերը, որոնք չեն հասկանում, որ իրենց բրենդը պետք է ամեն տեսակի մրցակցությունից դուրս լինի, դատապարտված են մահանալու»:
Մոլդովայի առաջին տիկին Գալինա Դոդոնը Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ շրջեց Սերգեյ Փարաջանովի անվան թանգարանում:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արատայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է բողոքի ցույց անցկացնող ուսանողների ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցում են նաեւ պաշտպանության եւ կրթության ու գիտության նախարարները»:
Մոլդովայի Հանրապետության առաջին տիկին Գալինա Դոդոնը Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: Առաջին տիկինները շրջեցին կենտրոնի բաժանմունքներում, շփվեցին հիվանդ երեխաների հետ: Փոքրիկներն իրենց ձեռքով պատրաստած աշխատանքները նվիրեցին առաջին տիկիններին, իսկ կենտրոնում բուժում ստացող տաղանդավոր Նարեն երգեց եւ նվագեց նրանց համար:
«Բերքառատ Արցախ». այս խորագիրն է կրում «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա Հեռուստամարաթոնը։ Մարաթոնը, որն անցկացվելու է նոյեմբերի 23-ին, նպատակաուղղված է Արցախում հորերի հորատմանը, նոր ոռոգման ցանցի կառուցմանը և արևային էներգայի կայանների տեղադրմանը։
այաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումները կանոնակարգելու նպատակով 2017թ. հոկտեմբերին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվել է «Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» նոր համաձայնագիր։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ համայնքների զարգացման ծրագրերին և հանձնարարականներ տվեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին։
Նոյեմբերի 9-ին, ժամը 11:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան արգելափակված է ճանապարհի բաժանարար հատվածքում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Մենք հիմա ուսումնասիրում ենք, թե ինչ է արել «Monsanto»-ն առ այսօր, որովհետև այն շատ շուտվանից գրանցված է մեր երկրում և շատ շուտվանից գործունեություն է ծավալում։ Մենք ուսումնասիրում ենք դաշտը, որ հասկանանք՝ ինչ ռիսկեր կան իր կատարած աշխատանքներից»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքլյանը՝ անդրադառնալով «Monsanto» ընկերության գործունեությանը։
Մոսկվայի Կունցեւոյի շրջանի թիվ 202 հաշտարար դատական տեղամասը նոյեմբերի 27-ին կսկսի դերասան, ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ամուսնանլուծական դատավարությունը:
Դժբախտ դեպք Գյումրիում:
Նոյեմբերի 10-ին շրջանների զգալի մասում, նոյեմբերի 11-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
Վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ցուցարար ուսանողների ներկայացուցիչների հետ։
Նոյեմբերի 9-ին, ժամը 12:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում՝ «Երիցյաններ» սուպերմարկետի մոտակայքում այրվում է «Peugeot» մակնիշի ավտոմեքենա:
Ամբողջ գիշեր տեղացած հորդառատ անձրևը վնասներ է հասցրել Պուշկինի 52 շենքի բնակարաններին։ Շենքի տանիքում ընթացող շինարարական անփույթ աշխատանքների պատճառով անձրևաջուրը վնասել է նախ՝ երրորդ, ապա՝ երկրորդ հարկի բնակարանները։
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում համաձայնություն տվեց «Հայաստանի և Դանիայի Թագավորության կառավարությունների միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։
ԱԺ Եվրոինտեգրման հանձնաժողովը նոր օրինագիծ է մշակում, որ քրեակատարողական հիմնարկներում առողջապահական ծառայությունների մատուցումը ենթակա չլինի Քրեակատարողական վարչությանը, այլ գործի եվրոպական մոդել` այն լինի Առողջապահության կամ Արդարադատության նախարարության իրավասության ներքո: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ նախագծով սահմանվելու է, թե ինչ առաջին անհրաժեշտության դեղորայք պետք է լինի ՔԿՀ-ում:
Ամուսինը խմած ծեծել է կնոջը եւ պարտադրել ինքնասպան լինել։
«Շատ նուրբ, զգայուն խնդիր է: Ցմահ ազատազրկվածները, գիտեք, որ 104-ն էին, մի քանիսը մահացան, հիմա մոտ 94-95 ցմահ ազատազրկված ունենք, որոնց հարցը, կարծում ենք, պիտի վերանայվի: Դրանք բանակային ծառայության ժամանակ իրենց ծառայակցին կամ իրենց վերադասին սպանած անձինք են»:
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ վերաբաշխում կատարվեց 2017թ. բյուջեում, ինչպես նաև՝ փոփոխություն 2016թ. դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ։
Երեկ՝ նոյեմբերի 8-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ վաշտի ծառայողները Երևանում կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը։
«Մենք՝ որպես սպառողներ, պետք է տեղյակ լինենք, թե տվյալ սննդամթերքի մակնշումը, մակնշման պայմաններն ինչ են ներառում, համապատասխանո՞ւմ են օրենսդրության պահանջներին, թե՞ ոչ, և մեզանից յուրաքանչյուրը գնում կատարելիս պետք է հնարավորություն ունենա ծանոթանալու մակնշման պայմաններին և որոշում կայացնելու՝ արդյոք իր համար՝ որպես սպառող, նպատակահարմա՞ր է գնել տվյալ ապրանքը, թե՞ ոչ»։
Հասուն տղամարդը փողոցում՝ երեկոյան 19-ի մոտակայքում, բռնություն է գործադրել դպրոցական աղջկա նկամամբ, քաշքշել ու փորձել նրան բռնաբարել։
Եվրոպական կառույցներում հետաքրքրվում են Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին օրինագծի ճակատագրով: Ինչպես այսօր ԱԺ Եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ով երեկ է վերադարձել Ստրասբուրգից, Եվրախորհրդարանի գործընկերները նույնպես հարցրել են, թե ի՞նչ իրադրություն է՝ օրենքի հետ կապված:
Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
«Սասնա ծռեր-3»-ի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց՝ ամբաստանյալ Կարո Եղնուկյանի և նրա պաշտպաններ Նինա Կարապետյանցի ու Տիգրան Հայրապետյանի բացակայության պատճառով: Իսկ ամբաստանյալ Խաչատուր Գիչյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Հայաստանում աղջիկներին կպատվաստեն մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ: Գործադիրն այսօրվա նիստի ընթացքում փոփոխություններ կատարեց ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 17-ի N 10 արձանագրային որոշման մեջ:
ՀՀ կառավարության 2010թ. դեկտեմբերի 30-ի որոշմամբ հաստատված կարգով սահմանվել է 2011թ.-ից անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների հետ կապված գործարքների վերաբերյալ տեղեկությունները ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից առցանց ռեժիմով, ՎԵԲ ծառայության միջոցով, յուրաքանչյուր եռամսյակ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու պարտադիր պահանջ:
Եղվարդի թիվ 1 դպրոցի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանձարականներ տվեց վարչական կարգով բողոքարկումների որակի բարձրացման անհրաժեշտության վերաբերյալ: