
Հայաստանն ու Դանիան դյուրացնում են վիզաների տրամադրումը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում համաձայնություն տվեց «Հայաստանի և Դանիայի Թագավորության կառավարությունների միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ասաց, որ համաձայնագրով էապես դյուրացվում է վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին։
«Հայաստանի քաղաքացիներն, ովքեր ստանում են վիզան, կարող են 180 օրվա ընթացքում 90 օր մնալ Դանիայի Թագավորության տարածքում և Շենգենյան գոտու այլ երկրների տարածքում։ Դյուրացումը վերաբերում է բազմաթիվ կատեգորիաների՝ գիտնականներ, մշակույթի գործիչների, հ/կ-ներ, տարբեր պատվիրակություններ»,- ասաց նա։