«Հիմա ուսումնասիրում ենք, թե ինչ է արել «Monsanto»-ն առ այսօր». Իգնատի Առաքելյան

«Մենք հիմա ուսումնասիրում ենք, թե ինչ է արել «Monsanto»-ն առ այսօր, որովհետև այն շատ շուտվանից գրանցված է մեր երկրում և շատ շուտվանից գործունեություն է ծավալում։ Մենք ուսումնասիրում ենք դաշտը, որ հասկանանք՝ ինչ ռիսկեր կան իր կատարած աշխատանքներից»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքլյանը՝ անդրադառնալով «Monsanto» ընկերության գործունեությանը։

«Մենք հիմա կուսումնասիրենք՝ ինչ են իրենք անում, ինչքանով են այդ ԳՄՕ սերմերը տարածված, ինչ են իրենք ներմուծում, դրանից հետո անպայման հայտարարություն կանենք»,- ասաց գյուղատնտեսության նախարարը։

Նրա խոսքով՝ 2013թ. ԳՄՕ պարունակող ապրանքի հետ կապված օրենսդրական նախաձեռնություն է եղել Բնապահպանության նախարարության կողմից, սակայն այն կասեցվել է։ Այժմ նախատեսվում է քննարկել դրա արդիականության հարցը։

Դիտարկմանը, որ՝ կարծիքներ կան, որ այս սերմերի օգտագործումը փչացնում է հողը, և հարցին՝ արդյոք վտանգներ տեսնո՞ւմ է, գյուղատնտեսության նախարարը պատասխանեց. «Միշտ վտանգը կա։ Միշտ օրգանիկը մնում է օրգանիկ։ Այստեղ պետք է հասկանալ՝ ինչքանով է համապատասխանում իրականությանն այն, ինչ այսօր հայտարարվում է, և ինչքան ռիսկեր ունենք այսօր»։

Տեսանյութեր

Լրահոս