
«Երիցյաններ» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 9-ին, ժամը 12:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում՝ «Երիցյաններ» սուպերմարկետի մոտակայքում այրվում է «Peugeot» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:17-ին, մարվել՝ 12:25-ին:
Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկի մոտակայքում այրվել է «Peugeot 406» մակնիշի 34 ZZ 436 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Գ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ: