«Ինքներդ ձեզ հարց տվեք՝ ինչո՞ւ կատարված չեն». Կարեն Կարապետյանը Դավիթ Լոքյանին հանձնարարականներ տվեց

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ համայնքների զարգացման ծրագրերին և հանձնարարականներ տվեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին։

«Մեկ բան է՝ 1 տարի առաջվա գրածը, մեկ այլ բան՝ հիմա գրվածը: Թարմ աչքով նայենք, գուցե ավելի արդիականացնենք, գուցե այն հորիզոնը, որը դրել ենք, մի փոքր այլ կերպ դիտարկենք: Եկեք մտածենք, նորից թարմացնենք մեր այդ հանձնարարականն ու առաջարկը համայնքներին: Առաջին՝ դիտարկում անել՝ տարվա մեջ նախատեսված ծրագրերը կատարվա՞ծ են, թե՞ ոչ: Ինքներդ ձեզ հարց տվեք՝ ինչո՞ւ կատարված չեն։ Երկրորդ՝ խոշորացման, որոշակի ընթացքի արդյունքում հինգ տարվա ծրագրերը վերանայելու խնդի՞ր ունեք»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ այդ դեպքում  կունենանք աշխատանքային, իրատեսական, թարմ կետեր ներառող փաստաթուղթ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930