Բաժիններ՝

«Շատ նուրբ, զգայուն խնդիր է». Ո՞ր ցմահ ազատազրկվածների գործերը պետք է վերանայել

«Շատ նուրբ, զգայուն խնդիր է: Ցմահ ազատազրկվածները, գիտեք, որ 104-ն էին, մի քանիսը մահացան, հիմա մոտ 94-95 ցմահ ազատազրկված ունենք, որոնց հարցը, կարծում ենք, պիտի վերանայվի: Դրանք բանակային ծառայության ժամանակ իրենց ծառայակցին կամ իրենց վերադասին սպանած անձինք են: Այստեղ խնդիրները բազմաթիվ են, եթե վերադասը կամ ծառայակիցը ցանկացել է այլ՝ անպարկեշտ բնույթի գործողություններ անել զինվորի հանդեպ կամ նրա արժանապատվությունը նվաստացնել, և այլն, այս զինվորները դատապարտվել են նախկին խորհրդային օրենսգրքով, այսինքն` մահապատժի հոդվածով, այնուհետև մորատորիում հայտարարվեց, և մահապատիժը հանվեց, բայց եթե այսօր նրանք դատապարտվեին նույն հանցանքի համար, դա մինչև 15 տարի ազատազրկումն է, սակայն նրանցից որոշներն արդեն 20 տարի կրում են իրենց պատիժը: Խոսքը 7-8 ցմահ ազատազրկվածի գործերի մասին է: Կոնկրետ այդ դեպքերի համար, մենք կարծում ենք, որ գոնե պատժի ռեժիմի փոփոխություն պետք է լինի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` խոսելով ցմահ ազատազրկման դատապարտվածների գործերի վերանայման վերաբերյալ իր առաջարկի մասին:

Ըստ նրա` պետք է հստակ տարանջատել, որ խոսքը չի վերաբերում այն ցմահ դատապարտվածներին, որոնք մասսայական կամ մի քանի սպանություն են արել, անդամահատել են, և այլն, այլ խոսքը զուտ բանակում զինվորական ներքին կանոնադրական խախտումների պատճառով տեղի ունեցած սպանությունների մասին է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս