
Վարչապետը պատրաստակամություն հայտնեց հանդիպել ցուցարարների 5 հոգանոց խմբի հետ, ցուցարարները քննարկում են. «Ազատություն» (ուղիղ)

Վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ցուցարար ուսանողների ներկայացուցիչների հետ։
Վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանը փոխանցեց, որ վարչապետն առաջարկում է 15-20 րոպեի ընթացքում 5 հոգանոց խումբ կազմել և բարձրանալ իր մոտ՝ աշխատանքային քննարկման։
«Քանի որ քննարկումը պետք է լինի աշխատանքային բնույթի, պետք է ներողություն խնդրենք մեր լրատվամիջոցների ներկայացուցիչներին, քննարկումներից հետո, բնականաբար, կներկայացնենք արդյունքները», – ասաց Վարդևանյանը՝ շարունակելով.
«Գոյություն ունեն որոշակի քննարկման ձևաչաձեր, քանի որ սա աշխատանքային բնույթի է, ինչպես դուք նշեցիք՝ մտահոգություններ ներկայացնել, մտահոգություններին պատասխաններ տրամադրել։ Էդ ձևաչափով արդյունավետ աշխատանքն այդ տարբերակով է արվում»։
15 րոպեի ընթացքում ցուցարարները կպատասխանեն վարչապետի առաջարկին։