
Կարեն Կարապետյանի հանձնարարականը՝ վարչական կարգով բողոքարկումների վերաբերյալ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանձարականներ տվեց վարչական կարգով բողոքարկումների որակի բարձրացման անհրաժեշտության վերաբերյալ:
«Վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկումն, ի տարբերություն դատական կարգով բողոքարկումից, իրականացվում է առանց որևէ վճարների և անհամեմատ ավելի կարճ ժամանակահատվածում, սակայն իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ վարչական ակտերը մեծամասամբ բողոքարկվում են ոչ թե վարչական, այլ դատական կարգով: Խնդիրը հատկապես պայմանավորված է վարչական կարգով բողոքարկումների դեպքերում կայացված որոշումների՝ հիմնականում անբավարար պատճառաբանվածությամբ, բողոքարկման քննության ամբողջականության ապահովման գործնական բացերով:
Միաժամանակ, վարչական կարգով մերժված բողոքները հաճախ բավարարվում են դատական քննության արդյունքում: Վիճակագրական տվյալների համաձայն՝ վարչական դատարաններում 2017թ. նոյեմբեր ամսվա դրությամբ քննության փուլում են գտնվում շուրջ 9200 գործ: 2017թ. նոյեմբեր ամսին վարչական դատարան հանձնված գործերով առաջին դատական նիստի օր նշանակվում է ըստ էության 2018թ. հունվար ամսին: Իսկ վերաքննիչ վարչական դատարան հանձնված գործերով դատաքնննությունը նշանակվում է 2019թ.:
Վարչական դատարանի նման ծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացանում մարդկանց արդար դատաքննության իրավունքի մատչելիության, ինչպես նաև գործարար միջավայրի պաշտպանվածության տեսանկյունից:
Ելնելով վերոնշյալից՝ հանձնարարում եմ արդարադատության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության նախարարներին, պետական եկամուտների կոմիտեի նախագահին, ոստիկանության պետին և առաջարկում եմ Երևանի քաղաքապետին երկամյսա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել վարչական ակտերի՝ վարչական կարգով բողոքարկումների որակի, պատճառաբանվածության, արդյունավետության և թափանցիկությանն բարձրացմանն ուղղված առաջարկություններ»: