Արդեն մի քանի տարի է՝ հայերից շատերը Ամանորը նախընտրում են անցկացնել հիմնականում արաբական երկրներում:
Այս տարի Մեծ պահքը կմեկնարկի փետրվարի 12-ին, Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կնշվի ապրիլի 1-ին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ի ժամը 21:00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է օրերս Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական վթարին, որի հետևանքով երկու երիտասարդ ոստիկան է զոհվել:
Հունվարի 11-ին, ժամը 17:21-ին տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին ժամը 19:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Արցախում 2017 թվականին զբոսաշրջային այցելությունները 2016-ի համեմատ աճել են 41 տոկոսով: Նույն ցուցանիշը 2015-ի համեմատ աճել է մոտ 30 տոկոսով:
2018 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության երկրներում արտադրված կամ ներկրված բոլոր տեսակի ավտոմեքենաները, այդ թվում՝ բեռնափոխադրող և ուղևորափոխադրող ավտոտրանսպորտը կհամապատասխանի բնապահպանական հինգերորդ դասին (Եվրո-5):
«Հանրապետության նախագահը շատ տեղին նկատողություն արեց բնագավառի պատասխանատուներին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։
այաստան այցելած զբոսաշրջիկների քանակի, քաղաքացիության, տարիքի և լրացուցիչ այլ տեղեկությունների ճշգրիտ հաշվարկման համար առաջարկվում է նոր մեթոդաբանություն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ, անդրադառնալով Սերժ Վարդանյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերին, տարածում են ոչ ճիշտ տեղեկություններ՝ հանրության մոտ ձևավորելով թյուր կարծիք, թե, իբր, որոշ քրեական գործերով քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից չի ապահովվել օբյեկտիվ քննությունը։
«Բացի հիմնական ուղերձներից՝ կար որոշակի կշտամբանք այն պատասխանատուների, համապատասխան կառույցների ղեկավարների նկատմամբ, որոնք զեկուցում են, այսպես ասած՝ վերին իշխանությանը, որ ամեն ինչ նորմալ է, որ գնային փոփոխությունները միջազգային շուկայում գների տատանումներով են պայմանավորված»։
ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) հունվարի 1-11-ն ընկած ժամանակահատվածում արձանագրել է 3 ահազանգ:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները:
«Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության դյուրավառ նյութերի պահպանումն իրականացնող աշխատակիցների կողմից դյուրավառ նյութերի պահպանման կանոնները խախտելու հետևանքով 2017թ. օգոստոսի 28-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ դյուրավառ նյութերի պահեստարաններում առաջացել էր հրդեհ:
Գեղարքունիքի մարզում սուր շնչառական հիվանդությունները ձմռան ամիսների համար գտնվում են նորմայի սահմաններում եւ առայժմ տարածման ու զարգացման բնույթ չեն ստանում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Երևանում առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների խախտմամբ հրավառություն իրականացնողները կենթարկվեն ֆինանսական տուգանքի:
Հունվարի 10-ի երեկոյան Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ հոգեբանից, բժշկից և իրավաբանից կազմված աշխատանքային խումբը չհայտարարված այց է կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Արայիկ Խանդոյանին, Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։
Բանջարեղենի և խաղողի մթերումների դիմաց վճարումները վերամշակող ընկերությունները մոտ 90 %-ով կատարել են, մնացած պարտքի մասով գյուղացիների հետ պայմանավորվածություն կա՝ մարել մինչև ապրիլի 1-ը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
«Արաբկիր» բժշկական կենտրոնում երեկ երեկոյան 2006 թվականին ծնված աղջիկ է մահացել:
Հունվարի 11-ին` երեկոյան ժամերին, հունվարի 12-ի գիշերը, հունվարի 14-ի ցերեկը, հունվարի 15-16-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը չի բացառում, որ վառելիքի թանկացման պատճառով մի շարք տրանսպորտային ընկերություններ բարձրացնեն ուղեվարձը, ինչպես արել է Երևան-Հրազդան երթուղին սպասարկող ընկերությունը։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա:
«Անհանգստանալու խնդիր չունենք, բայց սոցիալապես անապահով խավերին աջակցելու համար կա ՀՀ նախագահի հանձնարարականը, եթե ռիսկային լինի, մենք պատրաստ ենք աջակցել»։
Հունվարի 11-ին, ժամը 11:01-ին տեղեկություն է ստացվել, որ Գետավան-Չարեկտար ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության կողմից երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկումը: Այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
Հունվարի 10-ին, ժամը 16.10-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել օտարերկրյա քաղաքացի, 1979 թ. ծնված Դ. Կ.-ն:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցնում է, որ Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում «Պարկ Գրուպ» ընկերության կողմից ստեղծվելիք մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոնը լինելու է եվրոպական չափանիշներին համապատասխան և իր տեսակով առաջինը տարածաշրջանում: