ՍԱՊ ծառայության արձանագրած ահազանգերն ուսումնասիրվել են

ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) հունվարի 1-11-ն ընկած ժամանակահատվածում արձանագրել է 3 ահազանգ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊ ծառայության պետ Համլետ Ապրեսյանը՝ նշելով, որ, արձանագրված 3 ահազանգերը վերաբերում էին բանանի, «Լոռի» պանրի և մանկական կերի ժամկետանց և ուտելու համար ոչ պիտանի լինելուն:

Մեր զրուցակցի խոսքով՝ ծառայության տեսուչները սննդամթերքների հետ կապված ոչ մի խախտում չեն արձանագրել և իրենց կողմից այդ մասին տեղեկացվել է սպառողներին:

«Ինչպես նախատոնական օրերին, այնպես էլ այսօր՝ շարունակում ենք աշխատել խստացված ռեժիմով. գործող «Թեժ գծի» յուրաքանչյուր ահազանգի դեպքում էլ մեր արձագանքը լինում է օպերատիվ»,-տեղեկացրել է Հ. Ապրեսյանը:

Տեսանյութեր

Լրահոս