Ձնեմարդուկ-2018. ձնե արվեստի փառատոն»-ն այս տարի նորություններով է հանդես գալիս։ Լինելու է սառցամագլցում, հեծանվային մարզային գավաթի մրցույթ և դահուկավազք։
Այսօր՝ հունվարի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ բազմաթիվ քաղաքացիների բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել Հ2 հեռուստաալիքով հեռարձակվող «Օդից փող» հաղորդաշարի կազմակերպիչների կողմից կատարված ենթադրյալ մեքենայությունների փաստով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք` քննիչներն ու ոստիկանները, հանիրավի մեղադրվել են տարբեր, այդ թվում` ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ:
Այս տարի Սուրբ Սարգիս զորավարի տոնը, որը հայության մեջ համարվում է որպես երիտասարդության և սիրո օրհնության տոն, կնշվի հունվարի 27-ին:
Թուրքիայի բնակչության գրեթե 40 տոկոսը վարձով է ապրում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Aydınlık» թերթի կայքը։
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ պարզելու Եղեգնաձորում գործող հյուրանոցներից մեկում 2018 թվականի հունվարի 1-ին տեղի ունեցած խուլիգանության բոլոր հանգամանքները, անհատականացվում միջադեպին մասնակից անձանց գործողությունները։
ՄԻԵԴ վճռով Հայաստանի իշխանություններից փոխհատուցման գումարները ստանալուց հետո անմիջապես ուղղելու եմ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»:
Այսօր՝ ժամը 14։30-ի սահմաններում, Երասխավան-Զանգակատուն ավտոճանապարհին՝ Երասխավանի վարչական տարածքում, տեղի ունեցած վթարի հետևանքով «Արարատի հիվանդանոց» ԲԿ է տեղափոխվել է 4 տուժած:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Լոռիում 30-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի 21-ամյա բնակչին:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը հունվարի 12-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
168.am-ին է դիմել Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի թիվ 12 փողոցի, 4-րդ տնակի բնակչուհի Իրինա Ստեփանյանը:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ա. Բիլյանին դեռևս հունվարի 10-ին պայմանավորված նրա` տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու համգամանքով` առաջարկվել էր տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ` հաշվի առնելով այն, որ սույն ՔԿՀ հանդիսանում է ՀՀ գործող միակ բուժիչ ուղղիչ հիմնարկը, և այդ հիմնարկում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծավալները և որակը էապես տարբերվում են այլ ՔԿՀ-ների բժշկական բաժինների կողմից տրամադրվող բժշկական սպասարկումից, ինչից Բիլյանը հրաժարվել էր:
«Կապը կլիմայի և երկրաշարժի գիտության մեջ չկա, բայց ես հիմա ոչինչ բացառել չեմ կարող, որովհետև մոլորակը բացարձակ քաոտիկ, լրիվ հավասարակշռությունից դուրս եկած վիճակում է»:
Հունվարի 12-ին, ժամը 11:35-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «VEON ARMENIA» ընկերության շենքի տանիքը քամուց վնասվել է, առկա է թիթեղների ընկնելու վտանգ։
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի ղեկավարությանն առաջարկել է խորհրդարանական լսումներ կազմակերպել առանձին ապրանքատեսակների գնաճի և դրա հետևանքների մեղմման լուծումների վերաբերյալ:
Հունվարի 12-ին, ժամը 14:23-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ջրվեժի ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արմեն Բիլյանն այսօր դադարեցրել է հացադուլը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առանձնազրույցից հետո։
Աջակողմյան ղեկով մեքենաների վարորդները կառավարությանը հանձնեցին իրենց առաջարկները` կապված աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներմուծումն արգելելու որոշման հետ:
Ժամը 14։30-ի սահմաններոuմ Երասխավան-Զանգակատուն ավտոճանապարհին՝ Երասխավանի վարչական տարածքում, բախվել են Opel մակնիշի 35 CՍ 788 համարանիշի և ЗИЛ 131 մակնիշի ՊՆ 34 55 Տ համարանիշի ավտոմեքենաները։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քերական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել վերջինիս կնոջը, և քրեական գործն ուղարկվել դատարան:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 12 – ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ձնահոսքի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
«Զվարթնոց» օդանավակայանում ժամը 14:00-ից սկսած թռիչքներն իրականացվում են բնականոն հունով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը:
Հունվարի 12-ին, ժամը 12:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Դառ» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, զոհեր տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 12-ի ցերեկը և 13-ի ցերեկը, հունվարի 14-ի գիշերը, հունվարի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ 14:30-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
Դեպի Հայաստան եւ Հայաստանից դուրս տարբեր ուղղություններով մի շարք չվերթներ են հետաձգվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանից տեղեկացրին, որ ինքնաթիռները խիտ մառախուղի պատճառով չեն կարողանում վայրէջք կատարել:
Մարաշի զինված խմբի գործով այսօրվա դատական նիստը սկսվեց տևական ուշացումով: Ինչպես դատական նիստի սկզբում հայտնեց գործով նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը, ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի համար շտապօգնություն էր կանչվել, և դա է նիստի ուշացման պատճառը:
2017 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում ստացիոնար բժշկական օգնություն են ստացել 858 (2016թ.-779) կալանավորված անձինք և դատապարտյալներ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ քննչական կոմիտեում քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով քննված երկու քրեական գործ: