Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը հունվարի 10-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Հունվարի 10-ի ցերեկը, 12-ի ցերեկը, հունվարի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին՝ երեկոյան ժամերին, հունվարի 12-ի գիշերը, հունվարի 14-15-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
«Երբեմն այնքան անհեթեթ են այդ մահերը, որ զարմանում ես. մինչ այդ կարելի էր անել ինչ-որ փոքրիկ աշխատանք, ու դրա արդյունքում մենք ավելի լավ վիճակ կունենայինք ու չէինք ունենա նաև այդ կորուստները»:
ՃՈ տեսուչները մահացել են ողբերգական ավտովթարի արդյունքում:
Հունվարի 10-ին, ժամը 07:57-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել և չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«ՀՀ-ում երթևեկությունն աջակողմյան է, բնականաբար, պետք է ընդհանուր օգտագործման ճանապարհներին շահագործվեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցներ»։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 9-ին, ժամը 13.50-ին, Ախուրիկ գյուղից բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Հայկ Մ.-ն։
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարական է ստորագրել, որով մինչև 2018 թվականի հունվարի 31-ն արգելել է ՀՀ Շիրակի մարզի Արփի լճի ջրային տարածքներում սիրողական որսը և ձկնորսություն իրականացնելու համար պայմանագրերի կնքումը։
«Հանձնաժողովը շարունակում է դիտանցումները, և շուկայում մրցակցային խնդիրների առկայության դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ»:
Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը տոնական օրերին հանրապետությունից չի բացակայել: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 10 -ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է ՀՀ պետական բուհերի բակալավրիատի առկա համակարգում սովորող, երկու և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձը 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի համար:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և այլ օրենքներ։
«Ժամանակ» թերթի հետ զրույցում ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը կարծիք է հայտնել, որ հունվարի 1-ից մեկնարկած գնաճը սպեկուլյատիվ է և պայմանավորված չէ ակցիզային հարկի դրույքաչափի փոփոխությամբ:
Այսօր՝ հունվարի 10-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 2 և Տարոն 4 թաղամասերի բնակիչները գիշերը ժամը 00:20-ից զրկվել են գազամատակարարումից:
Հունվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը հունվարի 10-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ 09:30-ի դրությամբ, բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ով վերջին մեկ տարում տասը անգամ Գերմանիա է թռել ու հետ եկել, պարզվում է ահռելի քանակի անշարժ գույք է գնել Համբուրգ եւ Բեռլին քաղաքներում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում կեղտաջուր են խմում: Ոչ միայն Մեծ Մանթաշում է այս վիճակն, այլ նաեւ հարակից համայնքներում: Փոքր եւ Մեծ Մանթաշ, Արեւշատ եւ Գեղանիստ համայնքներում խմելու ջրի նույն խնդիրներն են. տեղի բնակիչները չֆիլտրած ջուր են օգտագործում: Հաճախ ջրի հետ ցեխ ու որդեր են գալիս:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 8-ի լուսադեմին Երեւանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեցին ոստիկանության ծառայողներ 28-ամյա Արեգ Դավթյանը եւ 33-ամյա Խաչիկ Գասպարյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Քանի որ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին նախագահի պաշտոնը թողնելուց եւ վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո մտադրություն չունի հեռանալ ներկայիս նախագահական նստավայրից, իշխանությունները նոր նախագահական նստավայր են կառուցում:
Հ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին ժամը 08:15-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հասարակությունը ցնցվեց նախորդ օրվա դժբախտ դեպքից, երբ պետավտոտեսչության երկու երիտասարդ աշխատակիցներ զոհվեցին ավտովթարի հետեւանքով:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի երաժշտական եւ արվեստի դպրոցներում վարձավճարների չափն այս տարվանից փոփոխվել է:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում եղանակն անբնական տաք է, եւ պարբերաբար տեղեկություններ են ստացվում, որ այս կամ այն բնակավայրում ծառերը ծաղկում են: Այսօր էլ հայտնի դարձավ, որ նման երեւույթ դիտվել է Երեւանում: Առայժմ, սակայն, օդի անհամապատասխան բարձր ջերմաստիճանը գյուղատնտեսության համար վտանգավոր չի դարձել:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ լարվել են ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի եւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները: