«Բանջարեղենի և խաղողի դիմաց վճարումները մոտ 90 %-ով կատարվել են». Ռոբերտ Մակարյան

Բանջարեղենի և խաղողի մթերումների դիմաց վճարումները վերամշակող ընկերությունները մոտ 90 %-ով կատարել են, մնացած պարտքի մասով գյուղացիների հետ պայմանավորվածություն կա՝ մարել մինչև ապրիլի 1-ը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։

Անդրադառնալով 3 տարի չարչրկվող «Վինար» ընկերության պարտքերին՝ նա հավաստեց, որ ընկերությունը մարել է գյուղացիական տնտեսություններին խաղողի մթերումների դիմաց ունեցած պարտքերը:

«Այդ խնդիրը լուծվեց, ընկերությունը երեկ մեր ներկայությամբ գումարները բաժանել է: Մնացել էր 34 մլն դրամի պարտք, որից 31 մլն դրամը բաժանվել է, մնացած 3 մլն-ը ևս կա, ուղղակի տեխնիկական պատճառներով՝ գյուղացիները չեն ներկայացել, առաջիկա օրերին դա էլ կբաժանվի»,- ասաց Ռ.Մակարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031