Բաժիններ՝

Նախարարը հաստատեց՝ վառելիքի թանկացումն ազդել է ուղեվարձի վրա

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը չի բացառում, որ վառելիքի թանկացման պատճառով մի շարք տրանսպորտային ընկերություններ բարձրացնեն ուղեվարձը, ինչպես արել է Երևան-Հրազդան երթուղին սպասարկող ընկերությունը։

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա հաստատեց, որ Երևան-Հրազդան երթուղին երեկվանից թանկացել է՝ 400 դրամից դառնալով 500 դրամ: Սակայն, ըստ նրա՝ ժամանակին այդ երթուղին մրցույթը շահել է 500 դրամով, և իրավունք ուներ իր հաշվին այդ գինն իջեցնելու, բարձրացնելու իրավունք չուներ, իսկ այժմ որոշել են մրցույթի գնին համապատասխան սահմանել ուղեվարձը։

«Իհարկե, հանդիպելով իրենց հետ, կարող է՝ ժամանակի ընթացքում փոխեն այդ որոշումը»,- նկատեց Վ.Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ այլ ընկերություններ ևս կան, որ մրցութային գնից էժան են սպասարկել, և այժմ իրենք էլ կարող են բարձրացնել գները, սակայն անուններ նախարարը չհնչեցրեց։

«Այսօր եղել է այդ մի դեպքը, մնացածը կանոնակարգվելու է տրանսպորտային միասնական համակարգը ներկայացնելուց հետո»,- ասաց Վ.Մարտիրոսյանը՝ հավելելով, որ համակարգը կներկայացվի առաջին եռամսյակում։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս