Բաժիններ՝

«Դիզվառելիքի այս թանկացումը չի կարող էական ազդեցություն ունենալ գյուղմթերքի գների վրա». Ռոբերտ Մակարյան

Գյուղմթերքի թանկացումների հետ կապված ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցություն և կոնկրետ հանձնարարականներ տրվեցին գերատեսչություններին, առաջիկայում կներկայացվի սոցիալական ապրանքների ցանկը և ներմուծումը տեղական ապրանքների արտադրությամբ փոխարինման ծրագիր։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ խոսելով թանկացումների մասին։

Ըստ նրա՝ թանկացումների պատճառները և՛ օբյեկտիվ են, և՛ սուբյեկտիվ, կան նաև բազմաթիվ ապրանքներ, որ էժանացել են։

«Տարին չորային էր, և որոշ ապրանքատեսակների գները բարձրացել էին, բայց դա, կարծում ենք, ժամանակավոր երևույթ է, որովհետև նույն կարտոֆիլի գնի որոշակի բարձրացում է նկատվել, բայց գյուղացիական տնտեսություններն ունեն բերքի համապատասխան քանակ, և առաջիկայում ապրանքը շուկա կմտնի, ու գների էժանացում կլինի»,- ասաց փոխնախարարը։

Անդրադառնալով վառելիքի շուկայում արձանագրված թանկացումներին՝ Ռ.Մակարյանը հավաստիացրեց, որ դա էական ազդեցություն չի ունենա գյուղմթերքի գների վրա.

«Դիզվառելիքի այս թանկացումը չի կարող էական ազդեցություն ունենալ գյուղմթերքի գների վրա, օրինակ՝ լոլիկի մասով այն 1-2 դրամ է լինելու։ Անհանգստանալու խնդիր չունենք, բայց սոցիալապես անապահով խավերին աջակցելու համար կա ՀՀ նախագահի հանձնարարականը, եթե ռիսկային լինի, մենք պատրաստ ենք աջակցել»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս