Հունվարի 11-ին, ժամը 07:14-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 139-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Թոխմախի Մհերի տղան՝ Դավիթ Սեդրակյանը արտագաղթեց Ամերիկա: Մհեր Սեդրակյանն իր որդու համար ապագա չտեսավ Հայաստանում:
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականին կազմել է 2 մլն 553 հազար 914 մարդ, որը 20.6 տոկոսով գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 11-ին ժամը 12.00-20.00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Աբովյան, Արևշատ, Գետազատ, Մրգանուշ, Վարդաշեն, Վերին Դվին, Ներքին Դվին, Քաղցրաշեն, Լանջազատ գյուղերի, Նորաշեն գյուղի՝ Գայի, Սևակի, Չարենցի, Շիրազի փողոցների, «Վեդի Ալկո», «Ավշարի», «Այգեվանի» և Արարատ գյուղի գինու գործարանների, ինչպես նաև թիվ N զորամասի ջրամատակարարումը:
Արարատի մարզում ընտանեկան վիճաբանություն է տեղի ունեցել. երիտասարդ ամուսինների միջև վիճաբանությունն այնքան է թեժացել, որ տղամարդը հարվածներ է հասցրել հղի կնոջը:
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի հունվարի 11-ից Երևան քաղաքի Կողբացու փողոցի Արամի և Ամիրյան փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Երեկ ոստիկանները հայտնաբերել և բերման են ենթարկել «Ճվճվ Արոյի» մյուս որդուն` հետախուզվող Սերժ Վարդանյանին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից քրեական գործերով ապացույցներ կեղծելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ:
ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում՝ հունվարի 11-ին, կհաստատի Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորների ընտրության արդյունքները։
Այսօր՝ հունվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Հունվարի 10-ին, ժամը 16:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ շատրվանների մոտակայքում, այրվում են ծառեր:
Ի տարբերություն Երևանի՝ Շիրակի մարզում ինֆեկցիոն վիճակը վերահսկելի է: Թեև տոներին Գյումրիում արձանագրվել են ջրծաղկի դեպքեր, սակայն դրանք ևս նորմայից ցածր են:
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ 20:00-ի դրությամբ, բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
Հաշվի առնելով տոնական օրերին պարենային մթերքի առևտրի ծավալների աճն ու դրանով պայմանավորված ռիսկերը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով նախատոնական ու հետտոնական օրերին իրականացվել են շրջայցեր:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի՝ www.e-draft.am -ի այցելությունների թիվը 2017 թվականի փետրվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում գերազանցել է 274 հազարը, որից 104 հազար 934-ը՝ դեկտեմբերին:
«Այնպիսի հասկացություն, թե դրանցից ո՞րն է պարտադիր հիվանդների համար, չկա այդպիսի բան: Մի քանի օր հետո կարող է դեղորայքն արդյունք չտա, ուստի այն փոխելու անհրաժեշտություն կլինի: Եթե պարտադիր չլիներ, այսքան դեղորայք չէինք ստանա»:
Կրկնօրինակ բանալիով բացել է դրամապահոցի դուռը, գաղտնի հափշտակել ոսկյա զարդեր և գումար։
Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին կատարվող Ջրօրհնեքի արարողությանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից խաչի կնքահոր պարտականության ստանձնումը սոցիալական ցանցերում քննարկումների առիթ դարձավ:
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներ Արսեն Պետրոսյան ու Արմեն Եփրեմյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձան Հայաստանում կեղծ պետհամարանիշերով և օտարերկրյա հաշվառման համարանիշերով (տրանզիտ համարներ) երթևեկության առկայությանն ու դրանց վտանգներին, խոսեցին Ճանապարհային ոստիկանության կողմից «արտոնյալ» վարորդների անպատժելիության հետևանքների մասին։
Արմավիրի մարզպետի նախկին խորհրդական Մանուկ Սիմոնյանի եղբայր Արամ Սիմոնյանը շարունակում է պնդել, որ իր հարսը՝ Ռուզաննա Մկրտչյանը, չի սպանել իր եղբորը: Ինչպես հայտնի է, Մանուկ Սիմոնյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
2017 թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչության պետ Ա.Ավետիսյանը պատասխանել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դեկտեմբերի 21-ի հարցմանը: Այս մասին հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Լոռիում 30-ամյա տղամարդու դանակահարությունը. կասկածյալը ձերբակալվել է։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության Սիսիանի տեղամասից կատարված գողությունը. առաջադրվել է մեղադրանք:
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները ձեռնամուխ են եղել դիպուկահար զույգերի եւ խմբերի կազմում «Դիպուկահարների երկամարտ» մրցույթի մասնակցության նախապատրաստմանը:
Հունվարի 10-ին, ժամը 12:22-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Լոռու մարզի Գուգարք գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի տան տանիքը:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) գործադիր տնօրեն Թևան Պողոսյանի դիտարկմամբ՝ այն, որ մի շարք ապրանքներ պետք է թանկանային, հայտնի էր դեռևս մի քանի ամիս առաջ, ու, ըստ նրա՝ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկեր այդ ուղղությամբ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, վառելիքի թանկացմամբ պայմանավորված, միջհամայնքային որեւէ երթուղուց թանկացման վերաբերյալ որեւէ հայտ չի ստացել:
Բրյուսելում հայկական միության շենքի ուղղությամբ կրակոցները հակահայկական բնույթ չունեն: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության և հանրության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը, դեպքը կապված է կենցաղային հարցերի հետ:
Տարածված լուսանկարներից երևում է, որ պատարագի և Սուրբ հաղորդության ժամանակ պատարագչին՝ Թեհրանի թեմի փոխառաջնորդ Տեր Մակար եպս. Աշգարյանին օգնում են սարկավագի հագուստով կանայք:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու ՀՀ առաջին խմբի 2017-2018թ-ի մրցաշրջանի ՖԱ Լոռի Վանաձոր-ՖԱ Էրեբունի հանդիպման կազմակերպիչներին և մասնակիցներին հնարավոր կաշառք տալու կամ նրանց կողմից կաշառք ստանալու հանգամանքները: