Բաժիններ՝

Գեղարքունիքում սուր շնչառական հիվանդությունների քանակը գտնվում է վերահսկելիության սահմաններում

Գեղարքունիքի մարզում սուր շնչառական հիվանդությունները ձմռան ամիսների համար գտնվում են նորմայի սահմաններում եւ առայժմ տարածման ու զարգացման բնույթ չեն ստանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը, 2018 թվականի հունվարի 10-ի դրությամբ մարզի բուժհաստատություններում սուր շնչառական հիվանդություններ ախտորոշմամբ հիվանդանոցային բուժում են ստանում 13 հիվանդ, հիմնականում նախադպրոցական կամ դպրոցական տարիքի երեխաներ, որոնցից 5-ի մոտ է միայն ախտորոշված թոքաբորբ:

«Հիվանդների բուժումն ընթանում է դրական հունով, իսկ հիվանդությունների քանակը հունվարի համար գտնվում է նորմայի սահմաններում, անհանգստացնող ոչինչ չկա, քանի որ դպրոցներում իրականացվում են ամենօրյա դասասենյակային ջերմաչափումներ, իրավիճակը վերահսկվում է նաեւ ամբուլատոր բուժման ուղղությունում»,-նշեց վարչության պետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս