Երևան քաղաքի բնակիչ, «Ա.Ա.» ՍՊ ընկերության հիմնադիր և տնօրեն Ա. Ա.-ն ՀՀ գլխավոր դատախազին դիմում էր ներկայացրել, այնուհետև ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում հաղորդում և բացատրություն տվել այն մասին, որ 2008 թվականից մինչև 2013 թվականը ՀՀ ՊՆ N վարչության պետի տեղակալ Մ.Խ.-ն, նույն ժամանակահատվածում ընդգրկված լինելով նաև ՀՀ ՊՆ կարիքների համար նշված ընկերության կողմից մատակարարված նյութական միջոցների ընդունող հանձնաժողովի կազմում, որպես հանձնաժողովի նախագահ, իր օգտին գործողություններ կատարելու համար, յուրաքանչյուր տարի կնքված պայմանագրերով մատակարարված ապրանքներն ընդունելուն պես, իրենից պահանջել և որպես կաշառք ստացել է կնքված պայմանագրերի ընդհանուր գումարի 5%-ից 7%-ը, որի արդյունքում վերջինս նրան տվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 29.220.000 ՀՀ դրամ գումար:
Մարտի 16-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողների կողմից ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 18:30-ի սահմաններում Մարտունի-Ֆիզուլի-Հադրութ ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին վիճաբանություն է առաջացել մի կողմից Մարտունի քաղաքի բնակիչներ՝ 1989թ. ծնված Հ.Գ-ի, 1989թ. ծնված Ս.Ա-ի և Մարտունու շրջանի Զարդանաշեն գյուղի բնակիչ՝ 1989թ. ծնված Ա.Ն-ի, իսկ մյուս կողմից նույն շրջանի Ճարտար քաղաքի բնակիչներ՝ 1992թ. ծնված Ն.Հ-ի, 1993թ. ծնված Դ.Հ-ի, և 1994թ. ծնված Ս.Հ-ի միջև։
Ստորագրությամբ բաց թողնված գրպանահատը կրկին գողություն է արել:
Մարտի 17-ին, ժամը 10:11-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքից դեպի Գնիշիկ գյուղ տանող ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գործարար Սերգեյ Մանուկյանին՝ Շինանյութի Սերգեյին պատկանող «Գուդվին» բուքմեյքերական ընկերության «Էլ լոտո» խաղային սարքավորումները երկրորդ անգամ վերադարձան ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի տարածք:
«Հայաստանում պետական գերատեսչություններն ունեն իրենց արտաբյուջետային միջոցները, եւ գաղտնիք չէ, որ դրանք կոռուպցիայի իսկական բուն են: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել է, թե նախորդ տարվա ընթացքում ի՞նչ նպատակներով են ծախսվել արտաբյուջետային միջոցները:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 25-րդ գլուխը վերաբերում է հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործություններին։ Առաջին՝ 258-րդ հոդվածը խուլիգանությունն է։
Մարտի 16-ին ժամը 12:48-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Մարտակերտ-Մեծ Շեն ճանապարհի 15 կմ վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին` անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
«Ժամանակ» թերթի տեղեկութուններով՝ մարտի 13-ին Ազգային անվտանգության ծառայությունը Իրան-Հայաստան սահմանին 19 կգ հերոին է հայտնաբերել։
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Արմեն Միրզոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ատանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մասսայական միջոցառումների ժամանակ մարդիկ երբեմն կորցնում են չափի զգացումը՝ վերածվում ամբոխի։ Մանավանդ՝ եթե որեւէ անվճար ապրանք կամ ծառայություն է տրամադրվում նրանց։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Փաստ» թերթը գրում է. ««Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վարդան Ալոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Փոթիում վարձակալած լաստանավն ընկերությունը շարունակում է ոչ միայն շահագործել, այլև ավելացնել տեղափոխվող բեռների ուղղություններն ու քանակը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեղատոմսով դեղերը բաց թողնելու նոր կարգից դժգոհողների թիվը շարունակում է ավելանալ: Բացի այդ` լուրջ մտահոգություններ կան նաեւ էլեկտրոնային առողջապահական համակարգին միանալու վերաբերյալ որոշումից:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` Զարուհի Փոստանջյանը, որը Երեւանի ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հանձնաժողովի անդամ է, դիմել է ֆինանսատնտեսական հանձնաժողվին` անդամակցելու համար:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 15-ին «Ազատություն» ռադիոկայանի եթերում «Ըստ էության, բանավիճում են փաստաբանները» հաղորդումը քննարկումների տեղիք է տվել:
Մարտի 16-ին, ժամը 21:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ վերջապես որոշվել է, թե ով է ղեկավարելու «Աբովյան» ՔԿՀ-ն: «Մեր տեղեկություններով՝ ընտրությունը կանգ է առել Քրեակատարողական համակարգում երկարամյա աշխատանքի փորձ ունեցող Գայանե Վարդանյանի վրա:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը դիմել է Սերժ Սարգսյանին «Քիմիկների գործով» դատապարտվածներից Սամվել Խաչատրյանին ազատ արձակելու խնդրանքով:
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն բավականին ժամանակ է Հայաստանի ուժային կառույցներից ՀՀ հատուկ քննչական ծառայությունը (պետ՝ Վահրամ Շահինյան), ՀՀ քննչական կոմիտեն (նախագահ՝ Աղվան Հովսեփյան), մասամբ էլ՝ գլխավոր դատախազությունը (Արթուր Դավթյան) և ՀՀ ոստիկանությունը (Վլադիմիր Գասպարյան) միմյանց դեմ «քրտնաջան» աշխատանքներ են տանում, գործեր սարքում:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 27-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել ճանապարհային երթեկության կանոնների խախտման համար առաջադրված մեղադրանքում։ Վթարի հետևանքով մահացել է նրա հարազատ եղբայրը։
168.am-ին է դիմել Գյումրու «Հաշմանդամների մարզամշակութային կենտրոն» հ/կ-ի նախագահ Արտյոմ Դիլանյանը, ով տեսողական լուրջ խնդիրներ ունի. աչքերից մեկի եղջերաթաղանթը լուրջ մաշվածություն ունի:
Քնի համաշխարհային օրը ամբողջ աշխարհում նշում են մարտի երկրորդ շաբաթվա ուրբաթ օրը:
«Եվրատեսիլ 2018» -ի հայաստանյան ներկայացուցիչ Սեւակ Խանաղյանի «Քամի» երգի տեսահոլովակի թիզերը հրապարակվել է «Եվրատեսիլ»-ի յութուբյան պաշտոնական ալիքում։
Մարտի 16-ին՝ ժամը 17:13-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում՝ Տիկնիկային թատրոնի մոտակայքում, ծառի ճյուղը քամուց կոտրվել, ընկել է կայանված ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 16-ին՝ ժամը 17:24-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի 6 ա շենքի բակում գտնվող չգործող կաթսայատան պատը փլուզվել է. անհրաժեշտ է օգնություն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հետ:
Արթիկի, Աշոցքի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, մարտի 16-ի ժամը 17:30-ի դրությամբ, ձնախառն անձրև է տեղում: