Սամվել Ալեքսանյանի նոր հնարամտությունը. ո՞ւր է թաքցրել Շինանյութի Սերգեյի խաղային ապարատները. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գործարար Սերգեյ Մանուկյանին՝ Շինանյութի Սերգեյին պատկանող «Գուդվին» բուքմեյքերական ընկերության «Էլ լոտո» խաղային սարքավորումները երկրորդ անգամ վերադարձան ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի տարածք: Նախկինում մամուլում գրվել էր, որ Երեւանի Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի տարածքում տեղադրվել են «Էլ լոտո» անունը կրող խաղային ապարատները:

Դրանից հետո «Երեւան սիթիի» տարածքում տեղադրված բանկոմատների մոտից խաղային սարքավորումները հանվեցին: Մոտ մեկ ամիս անց այդ սարքավորումները դրվեցին նույն սուպերմարկետի կայանտեղի տանող էսկալատորների սկզբնամասում: Գործարար պատգամավորը, սակայն, հնարամտության է դիմել, որպեսզի խաղային ապարատները շատ աչք չծակեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031