
Ձնախառն անձրև է տեղում

Արթիկի, Աշոցքի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, մարտի 16-ի ժամը 17:30-ի դրությամբ, ձնախառն անձրև է տեղում:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։