Բաժիններ՝

Ողբերգական վթար «Փիշիկ» հանդամասի մոտ․ 27-ամյա երիտասարդը դատապարտվել է հարազատ եղբոր մահվան համար

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 27-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել ճանապարհային երթեկության կանոնների խախտման համար առաջադրված մեղադրանքում։ Վթարի հետևանքով մահացել է նրա հարազատ եղբայրը։

Դատարանի վճռով՝ երիտասարդը դատապարտվել է 1 տարվա ազատազրման` ավտոտրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվելով 2 տարի ժամկետով։ Նշանակված հիմնական պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 1 տարի ժամկետով փորձաշրջան:

27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով. ներգրավվել է որպես մեղադրյալ այն բանի համար, որ նա իր հարազատ եղբոր հետ փայտանյութով բեռնված ավտոմեքենայով, չունենալով նաև վարորդական իրավունքի վկայական, Դիլիջան ազգային պարկի «Հաղարծին» տեղամասի 1-ին պահաբաժնի «Փիշիկ» կոչվող հանդամասից կտրուկ իջնելու ընթացքում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը` արգելակելու նպատակով ղեկը թեքել է աջ, դուրս եկել երթևեկելի մասից` ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից և գլորվել հարակից ձորակը` տեխնիկական տեսակետից թույլ տալով ՃԵԿ-ի 67 կետի պահանջներին հակասող գործողություններ, դրանով իսկ պայմանավորել տվյալ պատահարի առաջացումը, ինչի հետևանքով ուղևորը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Ըստ դատական ակտի՝ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել է, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:

Կարդացեք նաև

Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս