
Տիկնիկային թատրոնի մոտ ծառի ճյուղն ընկել է ավտոմեքենաների վրա

Մարտի 16-ին՝ ժամը 17:13-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում՝ Տիկնիկային թատրոնի մոտակայքում, ծառի ճյուղը քամուց կոտրվել, ընկել է կայանված ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել ընկել է «Toyota Camry» մակնիշի 13 OO 090 (վարորդ՝ Գ. Կ.) և «Volkswagen Passat» մակնիշի 29 LL 724 (վարորդ՝ Ս. Բ.) պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա:
Փրկարարների օգնությամբ ավտոմեքենաները դուրս են բերվել երթևեկելի գոտի: