
Վերջապես որոշվեց. Գաղութի պետ կին է նշանակվելու. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ վերջապես որոշվել է, թե ով է ղեկավարելու «Աբովյան» ՔԿՀ-ն: «Մեր տեղեկություններով՝ ընտրությունը կանգ է առել Քրեակատարողական համակարգում երկարամյա աշխատանքի փորձ ունեցող Գայանե Վարդանյանի վրա:
Հենց նա էլ, ամենայն հավանականությամբ, կնշանակվի կանանց գաղութի պետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Աբովյան» ՔԿՀ-ի պետը՝ Արսեն Աֆրիկյանը, ՔԿ համակարգում կատարված վերջին փոփոխություններից հետո նշանակվեց Քրեակատարողական վարչության պետի տեղակալ: Դրանից հետո հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել արդարադատության գնդապետ Արտակ Հարությունյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: