
Ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Մարտի 16-ին, ժամը 21:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «BMW 530» մակնիշի 6432AG (վարորդ՝ Ա. Ս.) և «Mercedes E190» մակնիշի 33 TT 593 (վարորդ՝ 1961 թ. ծնված Հ. Ս.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Փրկարարները «Mercedes E190» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes E190» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: