
Արցախում վթար է տեղի ունեցել

Մարտի 16-ին ժամը 12:48-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Մարտակերտ-Մեծ Շեն ճանապարհի 15 կմ վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին` անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ:
Նախնական տվյալներով Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Տ.Մ.-ն իր վարած «ՆԻՍԱՆ ՄԱՐՉ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: Մարտակերտի ՀՓՄ-ից հրշեջ-փրկարարները մեկնել են նշված վայր: Կատարելով փրկարարական աշխատանքներ` վարորդ Տ. Մ.-ին թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխել են Մարտակերտ քաղաքի բուժմիավորում:
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` վարորդի վիճակը գնահատվել է բավարար: