
Մանրամասներ Գյումրիում փլուզման դեպքից

Մարտի 16-ին՝ ժամը 17:24-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի 6 ա շենքի բակում գտնվող չգործող կաթսայատան պատը փլուզվել է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել է չշահագործվող կաթսայատան (մոտ 24 քմ) հյուսիսարևմտյան հատվածի պատից մոտ 15 քմ հատված և ծածկից՝ 4 երկաթբետոնյա կառուցատարր:
Փրկարարներն անվտանգության ժապավենով սահմանազատել են տարածքը: