Բաժիններ՝

Ձյուն է գալիս․ սպասվում է անձրև և ամպրոպ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Մարտի 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Գեղարքունիքի մարզում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-«Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս