«Ժամանակ» թերթը գրում է. ««Օջախ» ռեստորանում Հայաստանի իշխանական քաղաքական էլիտան երեկ նշել է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ծննդյան 70-ամյակը:
Մարտի 23-ին՝ ժամը 23:04-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Նժդեհի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մասրտի 24-ին` ժամը 18:02-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի դիմացի սարալանջին։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 27-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի…
Գյումրիում նախկին արտադրական հզոր ձեռնարկությունների մեծամասնությունն այժմ չեն գործում: Արտադրության զարգացումը շատ դանդաղ տեմպերով է ընթանում: Փոքր ու միջին ձեռնարկություններ բացող գործարարները քաղաքում շատ քիչ են կամ գրեթե չկան, ովքեր հիմնականում բավարար չափով չեն ուսումնասիրում շուկան, թե արտադրության ո՞ր ճյուղերն է հնարավոր զարգացնել:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի մարտի 24-ին Երևան քաղաքի Տպագրիչների փողոցում՝ Վարդանանց անցուղի-Հանրապետության փողոց հատվածում, և Վարդանանց անցուղում՝ Վարդանանց փողոց-Տպագրիչների փողոց հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Վարդան Պետրոսեանի հետ «Ազդակ»-ին հարցազրոյցը, ուր կեանքի դասերը կը տողանցեն` արուեստէն շատ աւելի անդին ու խոր:
Անցած տարի ԵՄ երկրներից ստացվել են 869 ռեադմիսիոն հայցեր` 1743 անձանց համար, Ռուսաստանից` 39 հայց` 39 անձանց համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ միգրացիոն պետական ծառայության հրապարակած տվյալներից:
Այցով Երևանում էր գտնվում Հայաստանի Հանրապետության կարիքներին օժանդակելու համար ձևավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» խումբը, որում ընգրկված են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Կանադայի, Չեխիայի, Լեհաստանի և Լիտվայի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետներ:
Գրպանահատը կա, տուժողը՝ ոչ։
Մարտի 24-ին, ժամը 20։30-21։30 Հայաստանն արդեն 10-րդ անգամ կմիանա «Մոլորակի ժամը» բնապահպանական միջոցառմանը՝ մեկ ժամով անջատելով մայրաքաղաքի և հանրապետության այլ քաղաքների գլխավոր փողոցների լուսավորությունը։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մարտի 23-ին ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած «Նոր քաղաքական մշակույթ» խորագիրը կրող ծրագրին մասնակցող երիտասարդներին, որոնք ներկայացնում են Հայաստանի բոլոր մարզերը:
Գյումրիում վերջերս դանակահարված երկու եղբայրներից մեկը դեռևս գտնվում է Գյումրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Հետախուզվողը հայտնաբերվեց Միկրոշրջանում․ օպերատիվ նկարահանում:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն իրենց գործառույթների իրականացման ընթացքում ստացված տեղեկություններն իրացնելով բացահայտել են ավտոմեքենաների ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող, այսպես կոչված՝ «գոլդ» համարանիշներին ապօրինի տիրանալու և դրանք վերադարձնելու դիմաց քաղաքացիներից խոշոր չափերով գումարներ շորթելու դեպքեր։
Մարտի 23-ին, ժամը 15:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել Երևան քաղաքում գործող «18+» ակումբի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության ևս մեկ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Czech Airlines («Չեխական ավիաուղիներ») ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Պրահա- Երևան- Պրահա երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սահմանադրական դատարան, որտեղ ներկա է գտնվել ՍԴ նիստերի սրահը հայ իրավական մտքի երախտավորներ Շահամիր և Հակոբ Շահամիրյանների անունով անվանակոչելու հանդիսավոր արարողությանը:
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տեղի կունենա 2017թ. Ֆրանսիայում հրատարակված Ռիշար և Կորին Զարզավաջյանների «Հայաստանի խոհանոցը» գրքի շնորհանդեսը: «Հայաստանի խոհանոցը» «Cuisine d’Arménie» խորագրով գիրքը պարունակում է հայկական շուրջ 100 ճաշատեսակ՝ լուսանկարներով և բաղադրատոմսերով:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել են համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 22-ամյա աղջկա:
«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ մեքենաների ներկրման ոլորտում մեծ առաջընթաց կա:
Երեւանում հոսանքահարված 11-ամսական երեխայի վիճակը բավարար է: Մուրացանի մանկական հիվանդանոցի բուժանձնակազմի ջանքերով փոքրիկի կյանքին սպառնացող վտանգ չկա:
Հայաստան ներթափանցող օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և հարակից օրինագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և դրա դիմաց զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում ՀԿԳ ավագ քննիչն ու նրան օժանդակող անձը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ներգրավվել են որպես մեղադրյալներ:
Մարտի 23-ին, ժամը 12:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 27 հասցեում գտնվող «Օջախ» ռեստորանային համալիրի բակում գտնվող ծառը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ 2017-2018թթ. ընթացքում եղել են այնպիսի եղանակային պայմանների անոմալիաներ, որոնք անցան պատմության գիրկը՝ օդերևութաբանական տեսանկյունից։
Հայաստան ներթափանցող օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ: Այս երևույթի արդյունքում ձևավորվող հզոր ճակատային գոտու հետևանքով մարտի 24-ի կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի ղեկավար Ա.Մանուչարյանը և նախկին ղեկավար Հ. Հովհաննիսյանը: