ԵՄ-ից ՀՀ քաղաքացիների արտահանձնման հայցերի թիվը տարեցտարի ավելանում է

Անցած տարի ԵՄ երկրներից ստացվել են 869 ռեադմիսիոն հայցեր` 1743 անձանց համար, Ռուսաստանից` 39 հայց` 39 անձանց համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ միգրացիոն պետական ծառայության հրապարակած տվյալներից:

Ուշագրավ է, որ 2013թ.-ից ի վեր, երբ ստորագրվել է ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն (առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման) համաձայնագիրը, տարեցտարի Եվրոպայից ՀՀ քաղաքացիների արտահանձնման համար հայցերի թիվը շատանում է: Այսպես` 2016-ին ԵՄ երկրներից եղել է 230 հայց՝ 449 անձի համար, 2015-ին` 110 հայց՝ 220 անձի համար, 2014-ին եղել է 68 հայց՝ 166 անձի համար, իսկ 2013թ.-ին ԵՄ երկրներից ռեադմիսիայի որևէ հայց չի եղել:

2012-2017 թթ. ԵՄ երկրներից ստացվել են 1277  հայցադիմումներ` 2578 անձանց համար, այդ թվում` ամենաշատ հայցադիմումներ ստացվել են Գերմանիայից` 500 հայցեր՝ 1023 անձի համար, Շվեդիայից` 224 հայցեր՝ 507 անձի համար, Ֆրանսիայից` 155 հայցեր՝ 252 անձի համար: ԵԱՏՄ երկրներից հայցեր ստացվել են միայն Ռուսաստանից` 169 հայց՝ 234 անձի համար:

Տեսանյութեր

Լրահոս