Բաժիններ՝

Ավագանու նիստերի լուսաբանումը սահմանափակվում է. «Մենք իրենց չենք խանգարում, իրենք մեզ չեն խանգարում»

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և հարակից օրինագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ:

Նա նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում բազմաթիվ առաջարկություններ են ներկայացվել, և կան որոշակի բովանդակային փոփոխություններ: Դրանցից մեկը, ըստ նրա, վերաբերում է Երևանի ավագանու նիստերի լուսաբանմանը,  որը բուռն քննարկումների տեղիք է տվել: Դ.Հարությունյանը հայտարարեց, որ ավագանու նիստերի լուսաբանումը որոշակիորեն սահմանափակվում է և դառնում է Ազգային ժողովի պես, երբ, այսինքն, լրագրողները չեն մասնակցում նիստերին, այլ միայն հետևում են ուղիղ հեռարձակմամբ:

«Կարծում ենք, շատ ավելի արդյունավետ է, որովհետև յուրաքանչյուր վայրկյան այստեղ մեր աշխատանքը չեն խոչընդոտում լրագրողները: Ես ի նկատի չունեմ, որ իրենց աշխատանքը խոչընդոտում է օրինաստեղծ աշխատանքը, սակայն յուրաքանչյուրն անարգել պետք է կարողանա իրականացնել իր աշխատանքը:

Եվ այն, որ այս պահին ուղիղ հեռարձակում է իրականացվում կից սրահում, և լրագողները հնարավորություն ունեն ոչ միայն տեսնել, այլև ձայնագրել այս նիստի աշխատանքը, կարծում եմ, իրենց շատ ավելի լայն հնարավորություն է տալիս պատշաճ կատարել իրենց աշխատել: Մենք իրենց չենք խանգարում, իրենք մեզ չեն խանգարում: Նույն դրույթն ամրագրվում է ավագանու նիստերի համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս