
Երևանի 12 ավտոբուսային երթուղին կսպասարկվի որոշակի փոփոխությունով

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը հայտնում է, որ անհրաժեշտությունից ելնելով՝ հունիսի 2-ից համար 12 ավտոբուսային երթուղին կսպասարկվի որոշակի փոփոխությունով՝ հետևյալ նոր ուղեգծով.
Հալաբյան փողոց -Եղվարդի խճուղի-Փիրումյան փողոց-Տիգրան Պետրոսյան փողոց- գյուղ Զովունի: Հետադարձը՝ նույն ուղեգծով:
Քաղաքապետարանը պատճառվող անհարմարությունների համար հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը։