Բաժիններ՝

«Սարդարապատի միջոցառումների հյուրերի ցանկն այս տարի կազմվել է այլ տրամաբանությամբ». Էդուարդ Աղաջանյան

Սարդարապատի միջոցառումների հյուրերի ցանկը կազմվել է բացառապես այլ տրամաբանությամբ, քան մինչ այդ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Նա վստահեցնում է, որ միջոցառման հյուրերի ցանկը կազմված է եղել ավելի վաղ, մինչդեռ իրենք վերանայումներ են կատարել։

«Հյուրերի ցանկը 90 տոկոսով ՀՀԿ պատգամավորների, մերձհանրապետական շրջանակի մարդկանցով էր կազմված։ Այնտեղ որևէ ներկայացուցչական տրամաբանություն չկար, էլ չեմ ասում, որ հասարակության տարբեր շերտերի ներկայացվածություն չկար։ Մենք որոշեցիքն, որ այս տրամաբանությունը պետք է փոխվի ու այդ օթյակներում ու պարտերներում ոչ այնքան տեղ գտնեն պաշտոնյաներ, որքան՝ հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչներ», – պարզաբանեց Է. Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հրավիրվել է որպես ԱԺ նախագահ: Հարցին, թե որտե՞ղ է նախատեսված եղել նրա համար նստելու կամ կանգնելու վայրը, Է. Աղաջանյանը չպատասխանեց՝ հորդորելով դիմել արարողակարգի կազմակերպչին՝ պատճառաբանելով, թե դա իր իրավասության հարցը չէ։

Անդֆրադառնալով այս հարցի շուրջ առաջացած մեղադրանքներին ու քննադատություններին, Է. Աղաջանյանն  ասաց.

«Մեզ էին մեղադրում բանակի քեֆի տրամաբանության մեջ մտնելու համար, մինչդեռ կարծում եմ, որ հակառակն է՝ նախկինում է այդ տրամաբանությունը գործել, որ կոնկրետ խմբակցություն իր մերձակա շրջապատին է հրավիրել միջոցառումներին։ Կարծում եմ՝ բոլոր նման միջոցառումները պետք է ներգրավեն հասարակության բոլոր շերտերին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս