
«Բացահայտումներ կլինեն, դուք կորակեք՝ դրանք սկանդալայի՞ն են, թե՞ ոչ». Արայիկ Հարությունյան

«Բացահայտումներ կլինեն, դուք կորակեք՝ դրանք սկանդալայի՞ն են, թե՞ ոչ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ ի պատասխան հարցի, թե կրթության ոլորտում կլինե՞ն սկանդալային բացահայտումներ։
Ըստ նրա՝ այժմ նախարարությունն ուսումնասիրություններ է իրականացնում. «Հավանաբար այդպիսի բացահայտումներ առաջիկայում կլինեն»:
Ա.Հարությունյանի խոսքով՝ բացահայտումները վերաբերելու են բոլոր ոլորտներին։
Հարցին՝ պաշտոնյաներ պատժվելո՞ւ են, նախարարը պատասխանեց. «ԿԳՆ-ն չի պատժում, փաստերը ներկայացնում է համապատասխան մարմիններին՝ Ոստիկանություն, Դատախազություն»։
«Բոլոր օղակներում վիճակը վատ է»,- հավելեց նա։