Արսեն Հարությունյանը հրաժարականի դիմում է գրել, սպասում է մակագրմանը

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը «ոչ մի կերպ» չի պատկերացնում իր աշխատանքը նոր կառավարության կազմում։ Ա.Հարությունյանը, հիշեցնենք, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի սանիկն է։

«Ես դիմում եմ գրել, սպասում են մակագրման: Ես պատկերացնում եմ ինձ այլ տեղ, ես ինձ տեսնում եմ մասնավոր սեկտորում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հարությունյանը։

Նա նաև հայտարարեց, որ իր ղեկավարած համակարգում կոռուպցիոն ռիսկեր չկա: Ջրպետկոմի նախագահը հերքեց «Ժամանակ» օրաթերթի հրապարակումն այն մասին, որ ինքը Սևանի ջրային պաշարները յուրացնելու միջոցով գրպանել է 13 մլն դոլար:

«Կոչ եմ անում այդ թերթին հերքել և ներողություն խնդրել, հակառակ դեպքում՝ կհանդիպենք դատարանում։ Եվ դեժավյու է լինելու»,- սպառնաց Ա. Հարությունյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930