
Աննա Հակոբյանը կենդանաբանական այգում մանուկների հետ նշեց երեխաների պաշտպանության օրը

Երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ին Երևանի Կենդանաբանական այգում երեխաներին շնորհավորելու էր եկել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի կենդանաբանական այգին փոքրիկների համար ուրախ ժամանցի բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպել: Հունիսի մեկին երեխաների մուտքի տոմսը Կենդանաբանական այգի անվճար է՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի աջակցությամբ:
Մանուկների համար զվարճալի և ուսուցողական միջոցառումներն անցկացվում են այգու Հանրային տարածքում: Համերգային ծրագրին զուգահեռ երեխաներին զվարճացնում են ծաղրածուները, հեքիաթների և մուլտֆիլմերի տարբեր հերոսներ և աճպարարներ: Միջոցառումների կշարունակվեն մինչև երեկոյան 17:00-ը:
Կենդանաբանական այգու մուտքը բաց է մինչև ժամը 20:00-ն, այգում կարող եք մնալ մինչև 21:00-ը: