
Ուշադրություն. 14-ամյա Սուսաննա Մովսիսյանը դեռ չի գտնվել. նրա մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն

Մայիսի 28-ին ոստիկանության Էրեբունու բաժին դիմած կինը հայտնում էր, որ իր դուստրը՝ 14-ամյա Սուսաննա Մովսիսյանը, նույն օրը, ժամը 8-ի սահմաններում, դուրս է եկել մայրաքաղաքի Որմնադիրների փողոցում գտնվող իրենց տնից և չի վերադարձել։
Սուսաննա Մովսիսյանի հասակը 155-160 սմ է, միջին կազմվածքով, սև երկար մազերով և սև աչքերով։
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02, 010 57-00-88 կամ 055 68-68-62 հեռախոսահամարներով։