Բաժիններ՝

«Ես պատրաստ եմ ցուցմունք տալ ԱԱԾ-ում». Փաստաբան

«Ամենայն հավանականությամբ, դեռևս դատարանների վրա կա ճնշում, ամենայն հավանականությամբ, այդ ճնշումը Վճռաբեկ դատարանի կողմից է, հակառակ դեպքում անհասկանալի է, թե ինչո՞ւ «Սասնա ծռերի» գործով բոլոր դատարանները նույն դիրքորոշումն են ներկայացնում, որ որևէ բան չի փոխվել ՀՀ-ում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

Նա ԱԱԾ-ի ուշադրությունն է հրավիրում Վճռաբեկ դատարանի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի վրա. «Ամենայն հավանականությամբ, Վճռաբեկ դատարանից ճնշումներ են լինում այս գործով դատավորների վրա։ 4 տարի առաջ մարդու իրավունքների պաշտպանը նման զեկույց ընդունեց և հրապարակեց, որ Վճռաբեկ դատարանը կառավարում է քրեական գործերով զբաղվող դատավորների մեծ մասին։ Այդտեղ նշվել էին նաև կաշառքի չափերը, թե ինչ չափով կաշառք է ստանում Վճռաբեկ դատարանը։ Այս զեկույցը ցանկացած երկրում պետք էր առաջացներ քրեական գործի հարուցում և մանրամասների քննարկում, որևէ բան չեղավ։ ԱԱԾ-ի առաջին գործերից մեկը պետք է լինի այդ զեկույցի ուսումնասիրությունը»։

Ըստ Տ. Հայրապետյանի՝ կարելի է ստուգել նաև Վճռաբեկ դատարանի դատավորների  ունեցվածքը, «նայել, թե նրանք իրենց դղյակները որ գնել են, ինչպիսի փողերով են գնել»։

«Մենք ունենք նոր սերունդ, որոնք պատրաստ են նոր պայմաններում իրականացնել արդարադատություն։ Ժամանակն է, որ գնաք, եթե չեք հասկանում, թե ինչ է տեղի ունեցել, չեք հասկանում, որ պետք է նոր պայմաններում, նոր ձևով արդարադատություն իրականացվի, ուրեմն՝ դուրս եկեք։ Մի քանի ամիս հետո մենք կունենանք փաստեր, ես պատրաստ եմ ցուցմունք տալ ԱԱԾ-ում, պատրաստ եմ ապացուցել, որ դատավորների կայացրած դատական ակտերն ակնհայտ անօրինական են, և համապատասխան ձևով պետք է հարուցվեն քրեական գործեր, և անձինք ենթարկվեն պատասխանատվության»,- հայտարարեց փաստաբանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս