
ՀՀ Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամաններով մարզային ոստիկանապետեր են փոփոխվել

Այսօր՝ հունիսի 7-ին, ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օսիպյանի հրամանով Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը նշանակվել է Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ով ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի պաշտոնից:
ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը ազատվել է Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ: Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով նշանակվել է Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ:
Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել և Ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանը, նրա փոխարեն նույն վաշտի հրամանատար է նշանակվել Գեղամ Մարգարյանը, ով ՀՀ Ոստիկանապետ Վ. Օսիպյանի հրամանով ազատվել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալի պաշտոնից:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում։