
Վթար Գագարին գյուղի մոտ. վիրավորների վիճակը ծանր է

Հունիսի 7-ին, ժամը 11:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, ինչի հետևանքով կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 52-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶել» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1984թ) «Mercedes-Benz-Vito» (վարորդ՝ Է. Ա., ծնված 1978թ.) և «ՎԱԶ-2107» մակնիշերի (վարորդ՝ Ա. Թ., ծնվ.1982թ.) ավտոմեքենաները:
Փրկարարները «Mercedes-Benz-Vito» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Մարինե Ե.-ին (1957թ.) և Մ. Ղ.-ին (1961թ.) հոսպիտալացրել են Սևանի բժշկական կենտրոն փրկարարական մեքենայով, իսկ Բեդուխ Լ.-ին (1958թ.), Ֆոռե Ֆ.-ին (1993թ.) և Կապանգի Ջ.-ին (1970թ.)՝ «1-03» ծառայության մեքենայով: Ֆոռե Ֆ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ մնացած տուժածներինը՝ ծանր:
Փրկարարներն ավտոմեքենաները հոսանքազրկել և գազազրկել են: