Դսեղ գյուղ տանող ավտոճանապարհի խաչմերուկի մոտ ավտոմեքենաներ են բախվել

Հունիսի 7-ին, ժամը 09:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Դսեղ գյուղ տանող ավտոճանապարհի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Mercedes C-180» (վարորդ՝ Վ. Ա., ծնված 1952 թ.) և «Lexus RX-400» մակնիշերի (վարորդը՝ Ռ. Մ., ծնված 1986 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes C-180» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ա. Դ.-ն, տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպաիտալացվել է Ալավեդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիաճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և քարշակման միջոցով դուրս բերել երթևեկելի հատված:

Տեսանյութեր

Լրահոս